BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Նռան հատիկը» շարունակվում է

«Նռան հատիկը»  շարունակվում է
03.11.2017 | 11:18

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ-ն ստեղծվել է 2001-ին՝ թատերական արվեստի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը:

Կազմակերպության կարևոր խնդիրներից է թատերական արվեստի միջոցով նպաստել աճող սերնդի ազգային-հայեցի, գեղագիտական և բարոյական դաստիարակությանը՝ մայրենիի մաքրությունն ու անաղարտությունը դիտարկելով առաջնային խնդիր:
«Նախաբեմում» կարևորվում են նաև թատերական շարունակական կրթության զարգացման հիմնահարցերը. ասոցիացիայի նպատակն է հասնել այն բանին, որ «Թատրոն» առարկան ընդգրկվի դպրոցական ծրագրերում: Առարկան 27 տարի դասավանդվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Ավելի արդիական է դառնում միջնակարգ մասնագիտական քոլեջ հիմնելու ծրագիրը:
Հիմնադրման առաջին իսկ տարում կազմակերպվեց «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը, որը դարձավ ավանդական-հանրապետական և այս տարի անցկացվում է 17-րդ անգամ: Տարբեր տարիների «Նռան հատիկին» մասնակցել են թատերախմբեր նաև Սփյուռքից, ԼՂՀ-ից, Ջավախքից:
2004-ին «Նռան հատիկը» ընդգրկվեց ՀՀ կառավարության «Երեխաների հետ տարվող աշխատանքների ազգային ծրագրում»:


2007-ին ասոցիացիան արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին, 2010-ին ասոցիացիայի և փառատոնի նախագահները՝ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի», ասոցիացիայի 2 անդամ՝ շնորհակալագրերի, իսկ 2015 թ.՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի՝ երեխաների հետ տարվող լավագույն աշխատանքի համար:
Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Նախաբեմ» ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Այս տարի ունենք հովանավոր՝ ֆիննական «Վալիո» կաթնամթերքի ընկերությունը:
Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ին՝ դպրոցականների աշնանային արձակուրդի օրերին: Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Նույն թատրոնում փառատոնային ներկայացումները կայացան մինչև նոյեմբերի 2-ը: Իսկ նոյեմբերի 2-4-ին ներկայացումները կկայանան Շիրակացու ճեմարանում: Ճեմարանում էլ նոյեմբերի 4-ին «Նռան հատիկը» կփակվի:
Մեկ ներկայացում տեղի կունենա Երևանի խամաճիկների թատրոնում: ԼՂՀ Շուշիի՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնի խամաճիկների թատրոնը կներկայացնի Ռ. Կիպլինգի «Փղիկը»:


Ինչպես միշտ, հարուստ է փառատոնի խաղացանկը: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների թատերախումբը կներկայացնի Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»: «Փրկություն» ՀԿ-ի թատերախումբը, որի կազմում են մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, կներկայացնի «Սպասված երազանք» հեքիաթը: Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը կներկայացնի Շիրակացու անվան ճեմարանի թատերախումբը: Ի դեպ, վերջերս խումբը 6-րդ անգամ արժանացավ «իպսպվՈÿ տսՈվպՑՈ» ¥Մոսկվա¤ միջազգային մրցույթի դափնեկրի կոչման: Խաղացանկում են Հովհ. Թումանյանի, Պ. Պռոշյանի, Դ. Դեմիրճյանի, Լև ՈՒստինովի, Հ. Ք. Անդերսենի, Շ. Պեռոյի, Լ. Ռիչարդսոնի, Գրիմ Եղբայրների, Ռ. Մարուխյանի, Վ. Աճեմյանի, Արտ. Քալանթարյանի, Գ. Պողոսյանի, Ավ. Իսահակյանի, Ա. Խնկոյանի և այլոց ստեղծագործությունները, ժողովրդական հեքիաթներ:
Մասնակիցների թվում են թատերախմբեր, որ հաճախ են հանդես եկել փառատոնում՝ Երևանի «Փոքրիկ իշխան» կրթահամալիրը, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնի «Թատրոն.am», Երևանի «Բեմել Ս», Մալաթիայի հայորդաց տան, ԼՂՀ-ի Քարվաճառի, Հրազդանի «Արամազդ», Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի, Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի, Գյումրու հայորդաց տան, Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցի մնջախաղի թատրոնը, Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, Մեծամորի «Փալանչո», Արմավիրի Հացիկ գյուղի, Էջմիածնի «Մաչանենց», Արագածոտնի Սաղմոսավան, Գավառի մանկատան, Երևանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի, Մասիսի «Սիրոն», Աշտարակի «Պերճիկ», Մարտունու «Եղեգն», Ալավերդու մանկական թատերական ստուդիաները:


Առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Երևանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի, Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Արմավիրի դրամատիկական թատրոնի և Նորակերտ գյուղի, Լոռու Ձորաղբյուր և Աքորի գյուղերի, Արարատի Գեղանիստի «Նոր սերունդ», Գեղարքունիքի Ճամբարակի, Կարմիրգյուղի թիվ 1 և 2 դպրոցների, Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի թատերախմբերը: Բոլոր ներկայացումներից առաջ կհնչի Վահան Անդրեասյանի «Թատրոն» երգը՝ գրված հատուկ «Նռան հատիկ»-ի համար:
Եվ այսպես, «Նռան հատիկ» միակ մանկապատանեկան թատերական փառատոնը շարունակվում է:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ
«Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ

Հ. Գ. Վերջերս հայկական հեռուստաեթերում հայտնվեց մի սերիալ «Նռան հատիկ» վերնագրով:
Ամենայն հավանականությամբ, սերիալի հեղինակները տեղյակ չեն, որ 2008 թվականին «Նախաբեմը» մտավոր սեփականության գործակալությունից ստացել է Վկայագիր ¥N13187¤, որում նշված է. «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն «Նռան հատիկ» ապրանքային նշանի սեփականատերն է:
Գուցե այդ հեռուստաընկերությունը դիմեր մեզ, թույլտվություն վերցներ:

Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ